Login

usercockpit

Բարեկամության թևկապ

Բարեկամության թևկապը «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի պաշտոնական խորհրդանիշն է, հանդուրժողականության, հավասարության և առողջ ապրելակերպի նշան է: Թևկապը հիմնադրվել է 2014 թվականին ու իրենից ներկայացնում է կապույտ ու կանաչ գույնի երկու սովորական թելեր:

Կապույտ գույնը խորհրդանշում է պարզ, անամպ երկինք, որն ընդհանուր է բոլորի և հարազատ է յուրաքանչյուրի համար, խաղաղ է ու անդորր, ինչպես որ այն պետք է լինի: Կանաչ գույնը ֆուտբոլային դաշտի գույնն է, որը անփոփոխ ու հասանելի է բոլորին և յուրաքանչյուրին աշխարհի ցանկացած երկրում` անկախ տարիքի, սեռի ու սոցիալական կարգավիճակի:

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի մասնակիցները փոխանակում են Բարեկամության թևկապերը մինչև ընկերական խաղերի և ծրագրի այլ միջոցառումների սկիզբը: Բարեկամության թևկապի կապելը խորհրդանշում է մասնակիցների պատրաստակամությունը ընկերներ դառնալ և նեցուկ լինել ծրագրի հիմնական արժեքները` հանդուրժողականությունը ու բարեկամությունը տարբեր երկրների ներկայացուցիչների միջև:

«Ֆուտբոլը բարեկամության համար» շարժման մասնակից երեխաները նվիրում են Բարեկամության թևկապերը նաև մշակույթի ու սպորտի հայտնի գործիչներին, լրագրողներին ու իշխանության ներկայացուցիչներին: Այսպիսով, Բարեկամության թևկապը նպաստում է ծրագրի արժեքների առաջշարժմանը և «Ֆուտբոլը բարեկամության համար» շարժման նոր կողմնակիցների ներգրավմանը:

GLOBAL MEDIA PARTNER

GENERAL MEDIA PARTNER

SPECIAL LANGUAGE PARTNER

LOCAL MEDIA PARTNER

This website uses cookies to enhance usage, for web analysis, advertising purposes and to integrate social media. You hereby give consent for this website or third-party suppliers to place cookies on your device. For more information please see our privacy policy