Login

usercockpit

Մեկնարկել է «Գազպրոմ»-ի «Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային մանկական նախագծի հինգերորդ սեզոնը

16.03.2017 թ., Համբուրգ, Գերմանիա: Այսօր ՖԻՖԱ-ի և Աշխարհի գավաթ 2018-ի պաշտոնական գործընկեր «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է «Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային մանկական նախագծի հինգերորդ սեզոնի մեկնարկելու մասին, որը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստան) հունիսի 26-ից հուլիսի 3-ը:

2017 թվականին նախագծի աշխարհագրությունը էապես ընդլայնվել է. մասնակից երկրների թիվը կրկնապատկվել է` 32-ից հասնելով 64-ի: Առաջին անգամ «Ֆուտբոլը բարեկամության համար» նախագծում մասնակցություն կունենան երեխաները Մեքսիկաից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Այսպիսով, նախագիծը համախմբել է պատանի խաղացողներին չորս մայրցամաքներից` Աֆրիկաից, Եվրասիաից, Հյուսիսային Ամերիկաից և Հարավային Ամերիկաից:

Հինգերորդ սեզոնը կանցկացվի նոր ձևաչափով: Թիմերի փոխարեն, որոնք ներկայացրել են տարբեր երկրների ֆուտբոլային ակումբներ, երիտասարդ խաղացողները կմիավորվեն ութ միջազգային հավաքաքան թիմերի` Բարեկամության հավաքականների մեջ:

Այսօր, բաց վիճակահանության ժամանակ որոշվել է հավաքականների երկրների կազմը, ինչպես նաև խաղային դիրքերը մասնակից երկրների ներկայացուցիչների համար: Խաղացողների անհատական ընտրությունը տեղի կունենա «Բարեկամության էստաֆետի» շրջանակներում: «Ֆուտբոլը բարեկամության համար» նախագծի միջազգային կազմկոմիտեն ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների հետ համատեղ կընտրեն պատանի ֆուտբոլիստներին, ովքեր կներկայացնեն իրենց երկրները 2017 թվականին: Ութ հոգուց կազմված հավաքականները կձևավորվեն 12-14 տարեկան տղաներից ու աղջիկներից, այդ թվում սահմանափակ հնարավորություններով երեխաներից:

Վիճակահանությունը անցկածվել է Ինտերնետ-կոնֆերանսի ռեժիմում: Արարողությանը մասնակցել են Բարեկամության հավաքականների պատանի մարզիչները. Միխայիլ Բաբիչ (16 տարեկան, Ռուսաստան), Ռենե Լամպերտ (15 տարեկան, Սլովենիա), Ստեֆան Մաքսիմովիչ (15 տարեկան, Սերբիա), Ֆելիպե Սոարեշը (17 տարեկան, Պորտուգալիա), Չարլի Սուի (12 տարեկան, Չինաստան), Էլվիրա Հերցոգ (16 տարեկան, Շվեյցարիա), Իգոր Գրիցյուկ (14 տարեկան, Ուկրաինա) և Բրենդոն Շաբանի (15 տարեկան, Մեծ Բրիտանիա), ինչպես նաև միջազգային նախագծի մամուլի կենտրոնի ներկայացուցիչ Լիլիյա Մացումոտո (15 տարեկան, Ճապոնիա):

 «Որպես ֆուտբոլիստ մասնակցել եմ 2016 թվականի մրցաշրջանում: Կարծում եմ, որ լինել նախագծի մի մասը` դա մեծ հաջողություն է, որը բացում է նոր հնարավորություններ նախագծի յուրաքանչյուր պատանի դեսպանի համար: Եթե ես լինեի 12 տարեկան, ես կանեի ամեն բան նոր մրցաշրջանի մասնակից դառնալու համար և մյուս երեխաների հետ ֆուտբոլային դաշտի խոտածածկի վրայով գնդակը տեղաշարժելով վազելու համար», — ասել է «Մարիբոր» ՖԱ-ի երիտասարդական կազմի հիմնական խաղացող` Ռենե Լամպերտը:

Ապրիլի 25-ին ծրագրի մասնակիցներին կմիանան տասնյակ հազարավոր երեխաներ և մեծահասակներ Ֆուտբոլի և բարեկամության միջազգային օրվա տոնակատարության շրջանակներում: Նրանցից յուրաքանչյուրը կկապի նախագծի պաշտոնական խորհրդանիշը` Բարեկամության թևկապը, որը բաղկացած է կապույտ ու կանաչ գույնի թելերից, որոնք խորհրդանշում են հավասարությունը ու նվիրվածությունը առողջ ապրելակերպին:

Հուլիսի 1-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա «Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային առաջնությունը, որի շրջանակներում ֆուտբոլային դաշտ դուրս կգան թիմերը, որոնք բաղկացած կլինեն տարբեր ազգության, սեռի ու ֆիզիկական կարողության պատանի ֆուտբոլիստներից:

Հուլիսի 2-ին տեղի կունենա «Ֆուտբոլը բարեկամության համար» հինգերորդ միջազգային մանկական ֆորումը, որի ժամանակ երեխաները հայտնի ֆուտբոլիստների և լրագրողների հետ միասին քննարկելու են տարբեր երկրներում նախագծի արժեքների առաջշարժման հարցերը:

«Ֆուտբոլը բարեկամության համար» հինգերորդ մրցաշրջանի վերջում ֆորումի մասնակիցները կայցելեն Կոնֆեդերացիաների գավաթ 2017-ի եզրափակիչ խաղը «Սանկտ Պետերբուրգ Արենա» մարզադաշտում:

Ավանդաբար, ամբողջ մրցաշրջանի ընթացքում կաշխատի Միջազգային մանկական մամուլի կենտրոնը: Պատանի լրագրողները կմասնակցեն բոլոր կարևորագույն միջոցառումներին մեծահասակ թղթակիցների հետ հավասար:

«Գազպրոմը» իրականացնում է ապագային ուղղված համաշխարհային նախագծեր, և «Ֆուտբոլը բարեկամության համար» նախագիծը շատ ճշգրիտ է համապատասխանում է դրան: Միայն չորս տարիների ընթացքում մասնակից երկրների ընդհանուր թիվը ավելացել է ութ անգամ: Այս տարի Սանկտ Պետերբուրգում կհանդիպեն երիտասարդ խաղացողներ միանգամից չորս մայրցամաքներից: Դա նշանակում է, որ մեր սոցիալական նախագծի արժեքները հասկանալի են ու կարևոր երեխաների ու դեռահասների համար մեր ամբողջ մոլորակում», — ասել է «Գազպրոմ» ՀԲԸ-ի Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:

 

««Գազպրոմ»-ի նախաձեռնությունը ամբողջ աշխարհի երեխաներին հնարավորություն է տալիս, որ նրանց ձայնը լսելի լինի: 100 տոկոսով աջակցում ենք «Ֆուտբոլը բարեկամության համար» նախագծի նպատակներին ու հիմնական արժեքներին: Մենք շատ ուրախ ենք աջակցություն ցուցաբերել ծրագրի կազմկոմիտեի բոլոր նախաձեռնություններին մինչև ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթ 2018-ը», — ասել է ՖԻՖԱ-ի առևտրական տնօրեն Ֆիլիպ Լե Ֆլոկը:

 

Տեղեկություն

«Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային մանկական նախագիծը իրականացվում «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի շրջանակներում: Նախագծի նպատակն է մանկական ֆուտբոլի զարգացումը, զանազան մշակույթների ու ազգությունների նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի դաստիրակությունը տարբեր երկրների երեխաների մոտ: Մասնակիցները հետևում են և առաջշարժում հետևյալ հիմնական արժեքներ` ընկերություն, հավասարություն, արդարություն, առողջություն, խաղաղություն, նվիրվածություն, հաղթանակ, ավանդույթներ ու պատիվ:

Նախագծի գլխավոր իրադարձությունն է «Ֆուտբոլը բարեկամության համար» ամենամյա միջազգային մանկական ֆորումը, որին մասնակցում են ամբողջ աշխարհի պատանի ֆուտբոլիստները` զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ու հայտնի ֆուտբոլիստների հետ ամբողջ աշխարհում արժեքներին հետևելու հարցերը քննարկելու համար:

«Ֆուտբոլը բարեկամության համար» նախագծի հատուկ մրցանակն է «Ինը արժեքների» գավաթը: Այն հանդիսանում է եզակի հաղթանիշը, որը շնորհվում է ամեն տարի ֆուտբոլային պրոֆեսիոնալ ակումբներից մեկին` նախագծի արժեքները կյանքում մարմնավորող սոցիալական նախաձեռնությունների իրականացման համար: Հաղթողին ընտրում են նախագծի պատանի դեսպանները քվեարկության ճանապարհով, որը կայանում է «Ֆուտբոլը բարեկամության համար» նախագծի բոլոր մասնակից երկրներում:

Ամեն տարի ամբողջ աշխարհով մեկ հազարավոր մասնակիցներ միանում են նախագծին: Նախագծի իրականացման ընթացքում նրա աշխարհագրությունը ընդլայնվել է` 8 երկրներից 2013 թվականին դառնալով 64-ը 2017 թվականին: Հարյուրավոր պատանի ֆուտբոլիստներ դաոնում են «Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային շարժման և նրա արժեքների դեսպաններ իրենց երկրներում: «Ֆուտբոլը բարեկամության համար» խորհրդանիշը` Բարեկամության թևկապը, կրում են ավելի քան 400 հազար մարդ աշխարհով մեկ, ներառյալ երեխաներին, մեծահասակներին, հայտնի մարզիկներին ու լրագրողներին, դերասաններին, քաղաքական գործիչներին ու տարբեր երկրների նախագահներին:

2017 թվականին մասնակից երկրներն են` Ավստրիան, Ադրբեջանը, Ալժիրը, Արգենտինան, Հայաստանը, Բանգլադեշը, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Բոլիվիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Վենեսուելան, Վիետնամը, Գանան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրաքը, Իրանը, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Կորեան, Լատվիան, Լիբիան, Լիտվան, Մակեդոնիան, Մեքսիկան, Մոզամբիկը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պակիստանը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Սինգապուրը, Սլովակիան, Սլովենիան, Սիրիան, ԱՄՆ-ն, Տաջիկստանը, Տանզանիան, Թուրքիան, Թուրքմենստանը, Ուկրաինան, Ուրուգվայը, Ուզբեկստանը, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեյցարիան, Էստոնիան, Ճապոնիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

 

«Գազպրոմը» համաշխարհային էներգետիկ ընկերություն է: Գործունեության հիմնական ուղղություններ են` երկրախուզություն, գազի (այդ թվում, որպես ավտոմոբիլային վառելիքի), գազային կոնդենսատի ու նավթի արդյունահանում, փոխադրություն, պահպանում, վերամշակում և իրացում, ինչպես նաև ջերմա- և էլեկտրաէներգիայի արտադրություն և վաճառք: Ընկերությունը աշխատում է Ռուսաստանի տարացքում, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, Կենտրոնական, Հարավային ու Հարավ-Արևելյան Ասիայի երկրներում:

«Գազպրոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ընկերություն` ըստ բնական գազի պաշարների ծավալի և արդյունահանման. գազամատակարարումը իրականացվում է ռուսական սպառողներին ու ավելի քան 30 երկրներ: «Գազպրոմը» նավթի չորս առաջատար ռուս արտադրողների շարքում է և Ռուսաստանում առաջին տեղն է զբաղեցնում ըստ ջերմային էներգիայի տեղադրված հզորության, ինչպես նաև համաշխարհային առաջատարն է հանդիսանում ըստ ջերմային էներգիայի արտադրության:

Արդյունաբերական գործունեության ակտիվ զարգացման հետ մեկտեղ «Գազպրոմը» մեծ ուշադրություն է դարձնում սոցիալական նախագծերի իրականացմանը: Ընկերությունը աջակցություն է ցուցաբերում բազմաթիվ միջազգային և համառուսական սպորտային կազմակերպություններին ու միջոցառումներին:

Հետ

GLOBAL MEDIA PARTNER

GENERAL MEDIA PARTNER

SPECIAL LANGUAGE PARTNER

LOCAL MEDIA PARTNER

This website uses cookies to enhance usage, for web analysis, advertising purposes and to integrate social media. You hereby give consent for this website or third-party suppliers to place cookies on your device. For more information please see our privacy policy