Login

usercockpit

Հիմնական համամարդկային արժեքներին նվիրվածությունը համախմբեց տասնյակ հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում

25.04.2017թ. Այսօր Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում մեկնարկել են ֆուտբոլի և բարեկամության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ, որոնք նպաստում են խաղաղությանը, բարեկամությանը, հավասարությունը ու առողջ ապրելակերպին: Տասնյակ հազարավոր երեխաներ և մեծահասակներ մասնակցում են ընկերական հանդիպումներին, բաց մարզումներին, ֆլեշմոբներին, հեռուստամարաթոններին ու մարզական միջոցառումներին: Աշխարհով մեկ հայտնի ֆուտբոլիստներ, մարզիչներ, հեռուստավարներ ու արվեստագետներ աջակցում են մասնակիցներին: 

Առաջին անգամ Ֆուտբոլի և բարեկամության օրը հռչակվել է 2014 թվականին` ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ անցկացվող «Գազպրոմ» ՀԲԸ-ի «Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային մանկական սոցիալական նախագծի պատանի դեսպանների կողմից: Այդ օրը ամեն ոք, ով կիսում է կարևորագույն համամարդկային արժեքները, ինչպիսիք են` հավասարությունը, հարգանքն այլ մշակույթների նկատմամբ ու խաղաղ գոյակցությունը, կապում է ձեռքին բարեկամության կապույտ-կանաչ թևկապ: Թևկապի կապույտ թելը խորհրդանշում է խաղաղ երկինքը, իսկ կանաչը` բոլորին հասանելի ֆուտբոլային դաշտը:

Այս տարի բարեկամության թևկապը սկսել են կրել Արգենտինայից առաջատար հեռուստաարտադրող Հյուգո Տինելլին, Չինաստանից լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Քսյու Լին, Հունաստանից օլիմպիական խաղերի եռակի հաղթող Դիմոս Պիրոսը, Սերբիայից հանրահայտ մարզիչ Միոդրագ Բոժևիչը, Նիդերլանդներից ՖԻՖԱ-ի բարձրագույն կատեգորիայի դատավոր Քևին Բլումը:

Միջոցառմանը մասնակցել են հայտնի ֆուտբոլիստներ, այդ թվում` սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը, «Զենիթ» ֆուտբոլային ակումբից (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) ռուսաստանցի դարպասապահ Յուրի Լոդիգինը ու «Ֆեյենոորդ» ֆուտբոլային ակումբից (Ռոտերդամ, Նիդերլանդներ) հոլանդացի հարձակվող Դիրկ Կույթը: Աթենքում միջոցառմանը ներկա էր 2004 թվականի Եվրոպայի առաջնության՝ Հունաստանի ազգային թիմի կազմում հաղթող, Հունաստանից Եվրախորհրդարանի անդամ հանդիսացող Թեոդորաս Զագարակիսը:

«Շատ կարևոր է, որ այս օրը զուգադիպել է այն ժամանակամիջոցին, երբ ամբողջ աշխարհում մարդիկ պետք է ցուցադրեն ու ապացուցեն իրենց նվիրվածությունը հավասարության ու փոխադարձ հարգանքի սկզբունքներին: «Ֆուտբոլը բարեկամության համար» նախագիծը տալիս է այդ հնարավորությունը և երիտասարդ սերնդի միջոցով սովորեցնում է մարդկանց հաշտություն ու բարեկամություն` անկախ սեռից, տարիքից և ֆիզիկական հնարավորություններից: Ես շատ ուրախ եմ, որ Պակիստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրավիրված է մասնակցելու ծրագրին՝ որպես տեղական օպերատոր: «Հուսով եմ՝ երբևիցե կկարողանանք անցկացնել եզրափակիչը մեր երկրում՝ հրավիրելով ողջ աշխարհից երեխաների Պակիստան», իր զգացմունքները կիսեց Պակիստանի ֆուտբոլի ֆեդերացիայից Ֆահադ Խանը:

Տեղեկություն

Ֆուտբոլի և բարեկամության միջազգային օրը նշվում է աշխարհի ավելի քան 60 երկրներում, այդ թվում` Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ալժիրում, Սիրիայում, Իրաքում, Ճապոնիայում ու այլ երկրներում: Անցկացման ժամանակաընթացքում տոնական միջոցառումներին ընդգրկվել են ավելի քան 400 հազար մարդ: Տարբեր տարիներին Ֆուտբոլի և բարեկամության համաշխարհային օրվանն աջակցել են հարյուրավոր ֆուտբոլիստներ` համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը (Գերմանիա), Աֆրիկյան մայրցամաքի պատմության ամենաուժեղ հարձակվողներից մեկը՝ Դիդյե Դրոգբան (Կոտ դ'Իվուար), Մադրիդի «Ռեալ»-ի հանրահայտ պաշտպան Միչել Սոլգադոն (Իսպանիա), Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը (Ռուսաստան), ազգային հավաքականի նախկին կապիտան Վիտոր Բայան (Պորտուգալիա) և համաշխարհային ֆուտբոլի այլ աստղեր:

«Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային մանկական սոցիալական նախագիծն իրականացվում է «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից 2013 թվականից: Նախագիծը միավորում է տարբեր ազգության, սեռի և ֆիզիկական կարողությունների երեխաների: Բարեկամությունը, խաղաղությունը ու հավասարությունը հիմնական արժեքներն են, որոնք ընդգծում են «Ֆուտբոլը բարեկամության համար» նախագծի մասնակիցները: Նախագծի նպատակն է մանկական ֆուտբոլի զարգացումը, զանազան մշակույթների ու ազգությունների նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի դաստիրակումը տարբեր երկրների երեխաների մոտ: Մասնակիցների կողմից սատարվող և ընդգծվող հիմնական արժեքներն են` ընկերությունը, հավասարությունը, արդարությունը, առողջությունը, խաղաղությունը, նվիրվածությունը, հաղթանակը, ավանդույթները ու պատիվը: 

Հետ

GLOBAL MEDIA PARTNER

GENERAL MEDIA PARTNER

SPECIAL LANGUAGE PARTNER

LOCAL MEDIA PARTNER

This website uses cookies to enhance usage, for web analysis, advertising purposes and to integrate social media. You hereby give consent for this website or third-party suppliers to place cookies on your device. For more information please see our privacy policy