Login

usercockpit

«Ինը արժեքների» գավաթ 

«Ինը արժեքների» գավաթը «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի հատուկ պարգևն է, որը ամեն տարի շնորհվում է Միջազգային մանկական ֆորումում ֆուտբոլային պրոֆեսիոնալ ակումբներից մեկին:

«Ինը արժեքների» գավաթով պարգևատրում են մեծագույն նվիրվածության համար «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի բոլոր արժեքների հանդեպ, ինչպեսիք են` բարեկամություն, հավասարություն, արդարություն, առողջություն, խաղաղություն, նվիրվածություն, հաղթանակ, ավանդույթներ և պատիվ:

«Ինը արժեքների» գավաթին արժանի ֆուտբոլային ակումբը ընտրվում է երեք փուլով` միջազգային քվեարկությունը աշխարհի ցանկացած ֆուտբոլային ակումբի համար, որը ունի «Ինը արժեքների» գավաթը ստանալու համար անհրաժեշտ հատկանիշներ, ֆինալիստների ցանկի ձևավորումը, հաղթողի ընտրությունը «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի մասնակիցների կողմից, որոնք հանդես են գալիս որպես ծրագրի արժեքները առաջ շարժող պատանի դեսպաններ: Ծրագրի բոլոր մասնակիցները քվեարկում են այն ակումբի օգտին, որը, ըստ նրանց, ունի մեծագույն ձեռքբերումներ ոչ միայն սպորտի, այլ նաև սոցիալական նախաձեռնությունների իրականացման բնագավառում: 

Այդ ակումբը պետք է լինի ոչ միայն ֆուտբոլային թիմ` այն պետք է ծառայի որպես օրինակ, որին ցանկանում են հետևել պատանի ֆուտբոլիստները: Հիմնականում երեխաները ընտրում են այն մեծահասակներին, որոնց նրանք ցանկանում են հավասարվել, երբ մեծանան: Այս մրցանակը, որն արտացոլում է երեխաների պատկերացումը բարի գործերի մասին, աջակցում և ոգեշնչում է պրոֆեսիոնալ ակումբներին շարունակել այն սոցիալական նախաձեռնությունների իրականացւմը, որոնք ուղղված են օգնելու ուրիշ մարդկանց:

2015 թվականին հանրահայտ գերմանական քանդակագործ Ակիմ Ռիպպերգերը «Ֆուտբոլը ընկերության համար» ծրագրի համար առաջին անգամ միակ օրինակով պատրաստեց «Ինը արժեքների» գավաթը:

Գավաթը արվեստի եզակի ստեղծագործություն է: Քանդակը, որը իրենից ներկայացնում է ձեռքերում երկրագունդը, որպես ֆուտբոլի գնդակ, բռնած պատանի ֆուտբոլիստի պատկերը, խորհրդանշում է մատաղ սերնդի ձեռքերում գտնվող ապագան, որը կախում ունի այն արժեքներից, որոնց այդ սերունդը հավատում է ու առաջ շարժում:

Առաջին «Ինը արժեքների» գավաթը արդեն հանձնվել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբին «Ֆուտբոլը բարեկամության համար» երրորդ միջազգային մանկական ֆորումի շրջանակներում: Երեխաները, ովքեր քվեարկել են ակումբի օգտին, նշել են ակումբի պատանեկան ֆուտբոլի աջակցության և զարգացման նախաձեռնությունները, ինչպես նաև ակումբի կողմից զարգացող երկրների պատանի ֆուտբոլիստներին ցուցաբերած օգնությունը: «Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային մանկական ֆորումի պատանի մասնակիցները հանձնել են մրցանակը «Բարսելոնա» ՖԱ-ի փոխնախագահ Ռամոն Պոնտին:

2016 թվականին Ակիմ Ռիպպերգերը պատրաստել է ևս մեկ «Ինը արժեքների» գավաթ` նույնպես մեկ օրինակով, որը «Ֆուտբոլը բարեկամության համար» չորրորդ միջազգային մանկական ֆորումի ժամանակ Միլանում հանձնել են «Բավարիա» ՖԱ-ին: Մրցանակը ընդունել է ակումբի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը:

2016 թվականին «Ինը արժեքների» գավաթին արժանացել է նաև «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի չորրորդ սեզոնի շրջանակներում Սիրիա ներկայացնող «ԱԼ-ՎԱՀԴԱ» թիմը: Գավաթի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Սիրիայի Դամասկոս քաղաքում` «Երեք օր առանց պատերազմի» վավերագրական ֆիլմի հանրային պրեմիերայի շրջանակներում: «ԱԼ-ՎԱՀԴԱ» ակումբի ֆուտբոլիստները ստացել են մրցանակ «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի արժեքներին նվիրվածության և հաղթելու կամքի համար:

2017 թվականին պատանի դեսպանները «Ինը արժեքների» գավաթի համար մրցավազքում կընտրեն երեք ֆինալիստներ: Հաղթողը կհայտարարվի հինգերորդ միջազգային մանկական ֆորումի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում հուլիսի 2-ին:

GLOBAL MEDIA PARTNER

GENERAL MEDIA PARTNER

SPECIAL LANGUAGE PARTNER

LOCAL MEDIA PARTNER

This website uses cookies to enhance usage, for web analysis, advertising purposes and to integrate social media. You hereby give consent for this website or third-party suppliers to place cookies on your device. For more information please see our privacy policy